Տնօրենի ուղերձը

 

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամը 2017 թվականին տոնեց իր գործունեության հինգերորդ տարին: Այս տարիների ընթացքում մենք պատրաստել ենք մրցունակ մասնագետներ էկոնոմիկայի, ապահովագրության և շուկայաբանության ոլորտների համար: Համագործակցելով ֆրանսիական կրթական կառույցների հետ` մենք ստեղծել ենք ժամանակակից կրթական մոդելներ` պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրեր:

Քոլեջում դասավանդման բարձր որակի մասին են վկայում մեր սաների ստացած բարձր միավորները հայաստանյան և արտասահմանյան առաջատար բուհեր ընդունվելիս: Նրանց գործնական գիտելիքների բարձր մակարդակը թույլ է տալիս իրենց լավագույնս դրսևորել պրակտիկաների ընթացքում և աշխատանքի հրավեր ստանալ մեր գործընկեր մի շարք կազմակերպությունների կողմից` համատեղելով կրթությունն ու աշխատանքը:

Մեր սաները մասնակցում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների որակավորման մրցույթների` զբաղեցնելով մրցանակային տեղեր, հրավերներ` արտասահմանում ուսումը շարունակելու:

Մեր դռները միշտ բաց են այն դիմորդների առջև, ովքեր արժևորում են որակյալ կրթության և գիտելիքների դերը: Ընդունվելով «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ՝ դուք կկատարեք որակյալ կրթության ընտրություն, որն էլ ձեր առջև կբացի մասնագիտական կարիերայի ուղին:

Մեր նշանաբանն է` մրցունակ գիտելիք, կարողությամբ և հմտությամբ զինված ուսանող:

 

Տնօրեն

Հովհաննես Հովհաննիսյան