Ուշադրություն

<<Հայաստանում ֆրանսիական քոլեջ>> հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարևորելով կրթական գործընթացի անխափան եվ արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, կիրառելով կրթության ոլորտում ներկայումս առկա լավագույն փորձը և հնարավորությունները, մարտի 18-ից ամբողջական անցում է կատարում օնլայն/առցանց/ դասավանդման համակարգին, որը կատարվելու է Zoom հարթակում, որն արդեն փորձարկվել է դասախոսների եվ ուսանողների կողմից ու արդարացնում է իրեն։ Հարգելի ծնողնե՛ր, խնդրում ենք հետևել ձեր երեխաների մասնակցությանը օնլայն /առցանց/ դասերին։ Դասերը համակարգված անցկացնելու համար նշանակվել են պատասխանատուներ։ Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերը արդյունավետ ուսուցման գրավականը կլինեն։ Հարգանքներով՝ <<Հայաստանում ֆրանսիական քոլեջ>>հիմնադրամի տնօրինություն: