Քոլեջի մասին

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2012թ. ՀՀ ԿԳ նախարարի միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի /հավաստագրի/ հիման վրա: Քոլեջի գործունեության հիմնական նպատակը ֆրանսիական կրթական համակարգի առաջավոր փորձի, ժամանակակից նորարական ծրագրերի, ֆրանսիական ու եվրոպական միջին մասնագիտական կրթական չափանիշների ներդրումն է Հայաստանում: Ուսումնական ծրագրերին զուգընթաց` երկրորդ և երրորդ կուրսերի առարկայական ծրագրերը ներառում են բուհական ընդունելության ծրագիր: Քոլեջում ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով` «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» «Ապահովագրական գործ», «Շուկայագիտություն», «Ֆինանսներ»,«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»: Քոլեջում ուսումնառության տևողությունը 3 տարի է, ինչի ավարտին սովորողները ստանում են պետական նմուշի միջին մասնագիտական դիպլոմ: