Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, վարժարաններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների նախապատրաստումն է «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ ընդունվելուն, ինչպես նաև ուսումը Քոլեջում շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:
Նախապատրաստական դասընթացների ունկնդիրների համար կազմակերպվում են.
- երկարաժամկետ (ութամսյա) ծրագրով,
- արագացված (երկամսյա) դասընթացների ձևով:
Ութամսյա նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր ուստարվա հոկտեմբեր-մայիս, իսկ արագացված դասընթացները՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Նախապատրաստական դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր հաճախականությամբ՝ յուրաքանչյուր օր 3 դասաժամ տևողությամբ (մեկ դասաժամի տևողությունը նախատեսվում է 70 րոպե):
Ստորև ներկայացված են նախապատրաստական դասընթացներում ներառվող առարկաներն՝ ըստ մասնագիտությունների.
Մասնագիտությունը |
Պարտադիր առարկաները |
Ընտրովի առարկաները |
Շուկայաբանություն |
|
|
Ապահովագրական գործ |
|
|
Հաշվապահական հաշվառում |
|
|
Ֆինանսներ |
|
|
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
|
|
Նախապատրաստական դասընթացներում ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և խորհրդատվությունների ձևով: Ուսումնական գործընթացում ունկնդիրների գիտելիքները ստուգելու համար անցկացվում են ընթացիկ ստուգումներ ավարտական քննություններ: Ունկնդիրների գիտելիքների մակարդակը որոշվում է 20 միավորանոց համակարգով: Ուսումնական դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում է սահմանված նմուշի վկայական՝ ավարտական քննությունների արդյունքներով:
Նախապատրաստական բաժնի ուսանողները քոլեջ ընդունվում են առանց
մրցույթի`ստանալով ուսման վարձավճարի զեղչ:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված գրանցմանթերթիկ (լրացվում է տեղում),
- անձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի պատճենը կամ ծննդյան վկայականի պատճենը,
- լրացված և ստորագրված պայմանագիր (լրացվում է տեղում, անչափահաս ուսանողների համար պարտադիր է ծնողի ներկայությունը, ինչպես նաև ծնողի անձնագրի պատճենը),
- 3×4 չափի1 լուսանկար: