Ընդունելություն

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամում ընդունելությունը կատարվում է նախորդ կրթության վկայականի (առնվազն հիմնական ընդհանուր 9-ամյա կրթության) գնահատականների հիման վրա:

Ավագ դպրոցն ավարտած աշակերտները նույնպես ուսումնառության համար կարող են դիմել «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ: Քոլեջում վերոհիշյալ ուսանողները իրենց ընտրած մասնագիտությունների գծով սովորում են 2 տարի:

Քոլեջում գործում է զեղչային համակարգ: Յուրաքանչյուր մասնագիտության գծով զեղչային տեղերը բաշխելիս հաշվի են առնվում դիմորդների նախորդ կրթության վկայականի գնահատականների միջին թվաբանական և ընունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն միավորները:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • Դպրոցական ավարտական վկայական
  • Լրացված գրանցման թերթիկ (լրացվում է տեղում)
  • Դիմում (լրացվում է տեղում)
  • Ծննդյան վկայականի պատճեն (անձնագրի առկայության դեպքում, նաև անձնագրի պատճեն)
  • Ծնողի անձնագրի պատճեն
  • 3×4 չափի 4 լուսանկար

Զեղչային տեղերի համար անցկացվող մրցույթի հարցատոմսի նմուշներ

Ռուսերեն

Անգլերեն

Ֆրանսերեն

2019-2020 ուստարվա ընդունելության քննության հարցաշար

Հարցաշար 2019