Ապահովագրական գործ

Ցանկացած ոլորտում ապահովագրական պաշտպանվածությունը անհրաժեշտություն է, այն թույլ է տալիս խուսափել խոշոր և չնախատեսված ֆինանսական կորուստներից, որոնք  կարող են առաջանալ տարաբնույթ ռիսկերից։ 

Ամբողջ աշխարհում ապահովագրությունը համարվում է ռիսկերից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։

Ապահովագրությունը ներկա պահին համարվում է արդի մասնագիտություն և բարձրակարգ մասնագետների կարիքը տարեցտարի ավելանում է։

Հայաստանում ֆրանսիական քոլեջը լինելով սակավաթիվ միջին մասնագիտական հաստատություններից,պատրաստում է տվյալ ոլորտի մասնագետներ։

Այն ոչ միայն պատրաստում է շուկայում մրցունակ և գիտակ մասնագետներ, այլ նաև համագործակցելով լավագույն ապահովագրական ընկերությունների հետ (ՌԳՍ, ՆԱԻՐԻ,ԱՐՄԵՆԻԱ) հնարավորություն է տալիս մեր ուսանողներին աշխատանքային առաջին քայլերը սկսել իրենց հետ։