Նախապատրաստական բաժին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, վարժարաններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների նախապատրաստումն է «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ ընդունվելուն, ինչպես նաև ուսումը Քոլեջում շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:
Նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր ուստարվա սեպտեմբեր-մայիս ամիսների ընթացքում: Նախապատրաստական դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր հաճախականությամբ՝ յուրաքանչյուր օր 2 դասաժամ տևողությամբ (մեկ դասաժամի տևողությունը նախատեսվում է 70 րոպե): Ստորև ներկայացված են նախապատրաստական դասընթացներում ներառվող առարկաներն՝ ըստ մասնագիտությունների.