«Հաշվապահական հաշվառում» մասնագիտական գործունեությունը իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում և ուղղված է սեփականության բոլոր իրավական ձևերի, հանրային հատվածի և ոչ բյուջետային տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնագիտական սպասարկմանը:
Մասնագետը պետք է կարողանա ապահովել ակտիվների, կապիտալի, դրամական միջոցների հոսքերի, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը, վերլուծությունը և օգտագործումը: Այսպիսով, նա նպաստում է տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ներուժի օգտագործման բարելավմանը, նրանց ֆինանսատնտեսական հարաբերությունների ռացիոնալ կազմակերպմանը, օգնում է պաշտպանել ֆիզիկական և իրավաբանական անձանց տնտեսական շահերն ու ունեցվածքը։
Մեր քոլեջում ուսանողը սովորում է հասկանալ և վերլուծել առաջացած աշխարհայացքային, սոցիալական խնդիրները, տնտեսական պատմության իրադարձություններն ու գործընթացները,մեր երկրի տեղն ու դերը մարդկության պատմության մեջ և ժամանակակից աշխարհում:
Կարողանում է վերլուծել հասարակության մեջ տեղի ունեցող նշանակալի խնդիրներն ու գործընթացները, կանխատեսել դրանց հնարավոր զարգացումը ապագայում:
Հաշվապահական հաշվառում մասնագիտությունը ունի դրական իմիջ կրթական ծառայությունների շուկայում, իսկ մեր շրջանավարտները՝ պատրաստվածության բարձր մակարդակ: