Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում։

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտացմամբ սովորող ուսանողը ստանում է «Տեխնիկ-ծրագրավորող» մասնագետի որակավորում, որի շնորհիվ մասնագիտական գործունեությունը կարող է ծավալել տնտեսության բոլոր ոլորտներում։

«Տեխնիկ-ծրագրավորող» մասնագետը պետք է կարողանա իրականացնել  տեխնիկական փորձաքննություն, որն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների մոնիթորինգին և սպասարկմանը: Նրանց գործառույթը կայանում է անհրաժեշտ ծրագրային միջոցների նախագծման, ստեղծման, փորձարկման և համապատասխան եզրակացություն ներկայացնելու մեջ: Այս մասնագետները հիմնականում մասնագիտացած են համակարգչային ցանցերի, ճարտարապետության, գրաֆիկայի, տվյալների բազաների, անվտագնության և ծրագրային ապահովման համակարգերի շրջանակներում:

Մեր քոլեջում ուսանողները ծանոթանում է ՏՏ ոլորտի խոշոր ուղղությունների /hardware, software և network/, ծրագրավորման բաժինների/web ծրագրավորում և դիզայն, Mobile ծրագրավորում՝ Android, Desktop ծրագրավորում/ և լեզուների/Java, Kotlin, C#, JavaScript/ հետ, արդյունքում գտնում իրենց ավելի հոգեհարազատ ուղղությունը, բաժինը և ծրագրավորման լեզուն, քանի որ մեծ հաշվով «Տեխնիկ-ծրագրավորող»-ի աշխատանքը հիմնականում կապված է ծրագրավորման տարբեր լեզուների ուսումնասիրության և դրանց անթերի տիրապետման հետ:

Այսօր  գիտության,  արդյունաբերության և տեխնոլոգիաների զագացումը  հանգեցնում է պարբերաբար նոր ծրագրերի ստեղծմանը։ Հետևաբար, «Տեխնիկ-ծրագրավորող» մասնագիտությունը միշտ պահանջարկ կունենա, և նման մասնագետի դիպլոմ ունեցող մեր ուսանողները, ովքեր ունեն հստակ կողմնորոշում և պատրաստվածության բարձր մակարդակ,  չեն մնա առանց աշխատանքի թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում։