Մենեջմենթը, որպես գիտական դիսցիպլին համեմատաբար նոր է և առաջ է եկել տնտեսության հարաճուն պահանջները առավել ամբողջական բավարարելու համար:
Մենեջմենթի ֆակուլտետը տալիս է բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեսական և գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ և կարողություններ:
Մենեջմենթը ձևավորում է տնտեսագիտական մտածողության, գործարար ունակությունների, շուկայական հարաբերություններին մասնակցության, մասնագիտական գործունեության ընթացքում արդյունավետ լուծումներ գտնելու, կառավարման ցիկլային գործընթացների՝ պլանավորման, մոտիվացիոն, վերահսկողության, կազմակերպման կարողություններ: Ֆակուլտետն ավարտելով ուսանողը տիրապետում է կառավարման հիմնական սկզբունքներին, ներկայացնում է դրանց ընտրության հիմնավորումները և ազդեցությունը առևտրային կազմակերպության արդյունավետության վրա, ճիշտ է ներկայացնում առևտրային կազմակերպության կառավարման մակարդակները և դրանց ձևավորման եղանակները, կառավարման էությունը, մեթոդաբանությունը, կառավարման հիմնական սկզբունքները, գործառույթները, առևտրային կազմակերպության կառավարման մակարդակները։