21-րդ դարը իր անընդհատ փոփոխվող մարտահրավերներով պահանջում է մասնագիտացումների ճկունություն։ Մարքեթինգը համեմատաբար նոր և անընդհատ զարգացող մասնագիտություն է՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան։
Մարքեթոլոգի մասնագիտացման շրջանակը շատ լայն է և ընդգրկում է տնտեսության և հասարակության բոլոր ողորտները։ Կախված մարքեթոլոգի գործունեության ճիշտ պլանավորումից՝ կազմակերպությունը ընտրում է իր ռազմավարական նպատակների իրականացման ուղիները։ Ցանկացած գործունեություն սկսվում է մարքեթինգային հետազոտությունով և ավարտվում Feedback-ով։
Գործունեության առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են ճիշտ գովազդային գործիքներ, PR, առավել պրոֆեսիոնալ HR թիմ, նախագծերի պլանավորում, գնային և ապրանքային քաղաքականություն։ Այս գործունեության ոլորտները կազմակերպում և համակարգում են մարքեթոլոգները։ Այսօր մարքեթինգի ավանդական գոիքներին ավելացել են նոր , ոչ ստանդարտ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Պարտիզանական և վիրուսային մարքեթինգը, Էպատաժային և Affilate մարքեթինգը, հետազոտության SWOT, PEST, NPS տեսակները, սպառողների հետ հարաբերությունները և դրանց կառավարումը թվային հարթակներում, վաճառքի արդի ձևեր՝ HubSpot, Pipedrive, Process Street և այլն։