
Հովհաննես Հովհաննիսյան
Տնօրեն
«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2012 թվականից: Այս տարիների ընթացքում մենք պատրաստել ենք մրցունակ մասնագետներ հաշվապահական հաշվառման, ֆինանսների, ապահովագրության, շուկայաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների համար: Համագործակցելով ֆրանսիական կրթական կառույցների հետ՝ մենք ստեղծել ենք ժամանակակից կրթական մոդելներ՝ պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրեր:
Քոլեջում դասավանդման բարձր որակի մասին են վկայում մեր սաների ստացած բարձր միավորները հայաստանյան և արտասահմանյան առաջատար բուհեր ընդունվելիս: Նրանց գործնական գիտելիքների բարձր մակարդակը թույլ է տալիս իրենց լավագույնս դրսևորել պրակտիկաների ընթացքում և աշխատանքի հրավեր ստանալ մեր գործընկեր մի շարք կազմակերպությունների կողմից՝ համատեղելով կրթությունն ու աշխատանքը:
Մեր սաները մասնակցում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների որակավորման մրցույթների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր, հրավերներ՝ արտասահմանում ուսումը շարունակելու:
Մեր դռները միշտ բաց են այն դիմորդների առջև, ովքեր արժևորում են որակյալ կրթության և գիտելիքի դերը: Ընդունվելով «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ՝ Դուք կկատարեք որակյալ կրթության ընտրություն, որն էլ Ձեր առջև կբացի մասնագիտական կարիերայի ուղին: